Ովքեր ենք մենք
«ԷՔՍՏՐԱԼԱԲ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2024 թվականին՝ սերտիֆիկացման և փորձարկման ոլորտում որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով։ Ընկերությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ստանդարտների հիման վրա։
Մեր բարձր որակավորում ունեցող մասնագետները վերապատրաստվել են Հայաստանում և արտերկրում։ Ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան իրականացնում է փորձարկումներ միջպետական ստանդարտների, ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի համաձայն։

Ընկերության և լաբորատորիայի մասին
«ԷՔՍՏՐԱԼԱԲ» ՍՊԸ-ն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություն է։ Ընկերության կազմում գործում է ՀՀ հավատարմագրման մասին օրենքի համաձայն հավատարմագրված փորձարկման լաբորատորիա։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 12.12.2025 թ. №3848-Ա հրամանի համաձայն լաբորատորիան նշանակվել է ԵԱՏՄ և ՀՀ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող մարմին։ Լաբորատորիային տրվել է նշանակման վկայական և նույնականացնող համար։
Լաբորատորիան ներսից
EXTRALAB-ի իրական աշխատանքային տարածքները, չափման միջոցները և փորձարկման սարքավորումները։








Տեխնիկական կանոնակարգեր
Լաբորատորիան իրականացնում է փորձարկումներ հետևյալ տեխնիկական կանոնակարգերով՝
- 01
ՄՄ ՏԿ 005/2011 «Փաթեթվածքի անվտանգության մասին»
- 02
ՄՄ ՏԿ 007/2011 «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին»
- 03
ՄՄ ՏԿ 008/2011 «Խաղալիքների անվտանգության մասին»
- 04
ՄՄ ՏԿ 009/2011 «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին»
- 05
ՄՄ ՏԿ 017/2011 «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին»
- 06
ՄՄ ՏԿ 019/2011 «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին»
- 07
ՀՀ Կառավարության №1795-Ն որոշում՝ լվացող և մաքրող միջոցների մասին
- 08
ՀՀ Կառավարության №957-Ն որոշում՝ կենցաղային և սանիտարահիգիենիկ թղթե ու քիմիական թելքերից արտադրանքի մասին
Միջլաբորատոր համեմատական փորձարկումներ
Լաբորատորիան շարունակաբար մասնակցում է որակավորման փորձարկումների (PT), միջլաբորատոր համեմատությունների (ILC) և ներլաբորատոր համեմատական փորձարկումների։ Դրանք հաստատում են լաբորատորիայի կոմպետենտությունը, գնահատում չափումների ճշգրտությունը և ապահովում փորձարկումների որակի մշտական վերահսկումը՝ ISO/IEC 17025-ի պահանջներին համապատասխան։