ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Փորձարկումների վստահելիությունը՝ հաստատված հավատարմագրմամբ

EXTRALAB-ի փորձարկման լաբորատորիան հավատարմագրված է ISO/IEC 17025 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Հավատարմագրումը հաստատում է լաբորատորիայի տեխնիկական կոմպետենտությունը և արդյունքների հուսալիությունը։

✓ISO/IEC17025:2017
Հավատարմագրման վկայագիր
№ 085/T-147
Առաջին հավատարմագրում
17.11.2025
Գործողության ժամկետ
17.11.2025 — 17.11.2029
Հավատարմագրման վկայագիր
ARMNAB · № 085/T-147

Հավատարմագրման վկայագիր

Վկայագիրը տրվել է ՀՀ «Հավատարմագրման ազգային մարմին» կազմակերպության՝ ARMNAB-ի կողմից։ Սեղմեք պատկերի վրա՝ ամբողջ չափով դիտելու համար։

Բացել վկայագիրը ↗
Փորձարկումների իրականացման հասցեներք. Երևան, Արշակունյաց պողոտա 57/4 · Գարեգին Նժդեհի փողոց 48/2
ISO/IEC 17025

Ինչ է հաստատում հավատարմագրումը

Լաբորատորիան աշխատում է փաստաթղթավորված մեթոդներով, վերահսկվող պայմաններում և համապատասխան որակավորում ունեցող մասնագետների մասնակցությամբ։

  • 01Փորձարկումների անկողմնակալություն և անկախություն
  • 02Չափումների ու արդյունքների հետագծելիություն
  • 03Սարքավորումների և մեթոդների վերահսկում
  • 04Որակի շարունակական վերահսկում
EXTRALAB

Հավատարմագրման ոլորտ

Լաբորատորիայի հավատարմագրման ոլորտը ներառում է կանոնակարգվող և չկանոնակարգվող ոլորտների արտադրանքի ֆիզիկաքիմիական, քիմիական, մանրէաբանական և էլեկտրաստատիկ փորձարկումներ։

01

Խաղալիքներ

02

Մանկական և դեռահասների արտադրանք

03

Թեթև արդյունաբերության արտադրանք

04

Օծանելիք և կոսմետիկա

05

Անհատական պաշտպանության միջոցներ

06

Փաթեթվածք

07

Լվացող և մաքրող միջոցներ

08

Թղթե և քիմիական թելքերից արտադրանք

№3848-Ա / №3848-A

Պաշտոնական նշանակում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 12.12.2025 թ. №3848-Ա հրամանով լաբորատորիան նշանակվել է ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնելու համար։