ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սարքավորումներ՝ ճշգրիտ և հուսալի փորձարկումների համար

Լաբորատորիայի սարքավորումների և չափման միջոցների շարունակական համալրումը հնարավորություն է տալիս կատարել արագ, ճշգրիտ և հուսալի փորձարկումներ։

Քննարկել փորձարկումը →
EXTRALAB լաբորատորիայի սարքավորում
Ատոմային աբսորբցիոն սպեկտրաչափ (AAS)
01 · AAS

Ատոմային աբսորբցիոն սպեկտրաչափ (AAS)

Biobase Bioland CO., LTD ընկերության արտադրության սպեկտրաչափ՝ գրաֆիտային և սնդիկահիդրիդային կցորդներով։

Սարքը թույլ է տալիս որոշել փորձարկվող նմուշներում մետաղների զանգվածային կոնցենտրացիաները։

Որոշվող տարրեր

Ալյումին, բարիում, բերիլիում, վանադիում, բիսմութ, երկաթ, կադմիում, կոբալտ, մանգան, պղինձ, մոլիբդեն, մկնդեղ, նիկել, անագ, կապար, սելեն, արծաթ, անտիմոն, տիտան, քրոմ և ցինկ։

«БИОТОКС 10М»
02 · IN VITRO

«БИОТОКС 10М»

Էկոլոգիական վերահսկողության սարք՝ արտադրանքի թունավորության ցուցիչի որոշման համար։

Սարքը հնարավորություն է տալիս օծանելիքակոսմետիկական արտադրանքի թունավորությունը որոշել in vitro եղանակով՝ առանց կենդանիների վրա փորձարկումների, ինչպես նաև արագ վերլուծել մեծ թվով նմուշներ։

✓ In vitro մեթոդ✓ Նմուշների արագ վերլուծություն

Պետք է որոշել համապատասխան փորձարկումը՞

Նկարագրեք արտադրանքը, և մեր մասնագետները կօգնեն ընտրել անհրաժեշտ մեթոդները։

Քննարկել փորձարկումը →